Մայրության և գեղեցկության տոնը պոլիտեխնիկում

Մայրության և գեղեցկության տոնը պոլիտեխնիկում

Ապրիլի 7-ին Պոլիտեխնիկում նշվեց Մայրության և գեղեցկության տոնը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գարնանային գեղեցիկ երգերի հնչյունների ներքո համալսարանի կանանց և աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ:

Պոլիտեխնիկական համալսարանի բազմահազարանոց կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք մեր բուհի կանանց, մայրերին, ուսանողուհիներին՝ ցանկանում նրանց քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն, անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում՝ ի բարօրություն մեր բուհի և հայրենիքի: