Բացվեց «Պոլիտեխնիկն իմ աչքերով» ուսանողական-նկարչական ցուցահանդեսը

Բացվեց «Պոլիտեխնիկն իմ աչքերով» ուսանողական-նկարչական ցուցահանդեսը

Մայիսի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկն իմ աչքերով» խորագրով նկարչական ցուցահանդես-մրցույթը, որը կազմակերպել էր ՀԱՊՀ ՄՏԴ Ուսանողական խորհրդի նախագահ Անժելա Տիգրանյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, ուսանողներ:

Նկարչական մրցույթին իրենց նկարներն էին ներկայացրել ՀԱՊՀ տարբեր ինստիտուտների, ֆակուլտետների, Ավագ դպրոցի տաղանդաշատ ուսանողներն ու աշակերտները։ Նրանք են՝ Ավագ դպրոցի աշակերտներ Մանուկյան Էմման, Կարախանյան Գայանեն, Ղոլախանյան Սեդան, Մանուկյան Վիկտորյան, Կոստանյան Արինան, Մուսախանյան Լիլիթը, Տիգրանյան Անժելան, Ասլանյան Սյուզին, Մարթինյան Միշելը, Սարգսյան Անահիտը, ինչպես նաև ուսանողներ Մարտիրոսյան Ռոզան՝ Մ743, Աբովյան Ինգան՝ Մ745,  Թովմասյան Սյուզաննան՝ Մ643, Մելիքսեթյան Մերին Մ743, Դանիելյան Հարությունը՝ ՀՄ723, Արզումանյան Ալինան՝ Ռ616, Մատինյան Անուշը՝ Մ643:

Ներկայացված աշխատանքները մրցում էին լավագույն գեղանկար անվանակարգին արժանանալու համար:

Համալսարանի ղեկավարությունը, դասախոսները և ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալ ցուցադրված նմուշներին և քվեարկել իրենց նախընտրած աշխատանքի օգտին:

«Ցուսահանդեսի կազմակերպման նպատակն էր ցույց տալ, որ պոլիտեխնկցիները ոչ միայն իրենց մասնագիտության մեջ են պատրաստված և զարգացած, այլև արվեստի և մշակույթի մեջ: Սրանով մեր  ուսանողները հնարավորություն ստացան արտահայտելու իրենց ցանկությունները պատկերացումները կապված Պոլիտեխնիկի ապագայի հետ»,-ասաց մրցույթի կազմակերպիչ Անժելա Տիգրանյանը:

Պետք է նշենք, որ վաղը ՄՏԴ ինստիտուտի դասախոս Աննա Պետրոսյանի ղեկավարած ժուրիի կազմը կամփոփի մրցույթի արդյունքները: