Վանաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնատեղերի մրցույթ

Վանաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնատեղերի մրցույթ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Վանաձորի մասնաճյուղի ներքոհիշյալ ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համար.

Մաթեմատիկայի և գրաֆիկայի ամբիոն

դասախոս – 4 տեղ

Մեքենաշինության և մետալուրգիայի ամբիոն

դասախոս – 1 տեղ

Տրանսպորտային համակարգերի ամբիոն

դասախոս – 1 տեղ

Շինարարություն և լեռնային գործի ամբիոն

դասախոս – 1 տեղ

Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ, Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի)/գիտական աստիճանը  դիպլոմի և գիտական  կոչման վկայագրի պատճենները,

զ) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ցուցակները,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,

ը) վերապատրաստման ճանապարհով որակավորման բարձրացման վերաբերյալ հավաստագրի պատճենը: