ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ընդունելություն 2018 (10-րդ դասարան)

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ընդունելություն 2018 (10-րդ դասարան)

Սիրելի դիմորդ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը ուրախ է, որ դուք նախընտրել եք մեր դպրոցը: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը պատրաստ է տալ որակյալ գիտելիքներ:

Դիմում-հայտերի գործընթաց

Դպրոցի նոր կազմավորվող 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է ս.թ. հունիսի 20-ից պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում: Դիմումի լրացման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Ծննդյան վկայական և պատճեն,
  • 3×4 չափի լուսանկար /4 հատ/,
  • 9-րդ դասարանի ավարտական վկայական և պատճեն,
  • Ծնողի անձնագիր:

Դպրոցում իրականացվում է հումանիտար, բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝

  • Ֆիզիկամաթեմատիկական,
  • Ինժեներական,
  • Դիզայն:

Ընդունելության հոսքերը ձևավորելու նպատակով անցկացվում են հետևյալ գրավոր հարցումները.

  • Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր հարցում/,
  • Ինժեներական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր հարցում/,
  • Դիզայն ենթահոսք /մաթեմատիկա – գրավոր հարցում, կերպարվեստ- բանավոր/:

Նախորդ տարիների ընդունելության տոմսերը կարող եք գտնել այստեղ

Բեռնել դիմում հայտը

Դպրոցում ուսուցումն անվճար է:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010-52-06-30: