Գիտխորհրդի հուլիսյան նիստում

Գիտխորհրդի հուլիսյան նիստում

Ս.թ. հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ռեկտոր Ո. Մարուխյանը բարեխիղճ, անբասիր աշխատանքի և ծննդյան հոբելյանի կապակցությամբ ՀԱՊՀ վաստակագրով պարգևատրեց Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Գոհարիկ Գրիգորյանին:

Ո. Մարուխյանը ներկայացրեց նաև ՀԱՊՀ շրջանավարտ Ժաննա Գասպարյանին, ով հունիսի 21-ին Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի մագիստրոսի գերազանցության դիպլոմ է ստացել՝ Գիտական արտադրության կազմակերպում և կառավարում  մասնագիտացմամբ: Գիտխորհրդի նիստում Ո. Մարուխյանը հանձնեց Տրանսպորտային համակարգեր մասնագիտությամբ ՀԱՊՀ-ի գերազանցության դիպլոմը, նշելով որ հպարտանում է այն շնորհալի ուսանողներով, ովքեր արտերկրում բարձր են պահում Պոլիտեխնիկի պատիվը:

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կ. Արզումանյանը ներկայացավ քննաշրջանի արդյունքների և ակադե­միա­կան պարտքերի մարման շրջանի նախա­պատ­րաստ­ման մասին զեկուցմամբ: Բերվեցին համեմատական տվյալներ անցյալ տարվա հետ: Նշվեց բակալավրական և մագիստրոսական ծրագրերով ինստիտուտներում և ֆակուլտետներում գրանցված դրական և բացասական արդյունքների մասին: Կ. Արզումանյանը մանրամասնորեն խոսեց առաջադիմության արդյունքների նվազման պատճառների մասին, չնայած, որ անցած տարվա համեմատ անկում չի գրանցվել: Նշվեց, որ մասնաճյուղերում գրանցվել է 100 տոկոսանոց արդյունք:

Օրակարգային երկրորդ՝ ՀԱՊՀ 2018/2019 ուստարվա հեռակա բակալավրատի ընդունելության տեղերի մասին հարցով ևս զեկուցեց Կ. Արզումանյանը: Նշվեց, որ մասնագիտությունների ցանկը ուղարկվել է սեպտեմբերին և Գիտխորհրդի դիտարկմանը ներկայացվեց տեղերի բաշխման ցանկը, որը կատարվել է անցյալ տարվա նման, գումարած 8 տեղ՝ Կառավարում մասնագիտությամբ՝ Ֆիզիկա կրթական ծրագրում:

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների մասին ներկայացրեց Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը: Նշվեց, որ ասպիրանտուրայի ընդունելության համար ներկայացվել է 22 դիմում: Դիմումատուներից 1հոգի չի ներկայացել քննությանը, 1 հոգի չի թույլատրվել, քանի որ ստացել է բացասական գրախոսական: Մասնագիտական քննությունները կազմակերպելու համար ստեղծվել են 15 հանձնաժողովներ, քննությունները կազմակերպվել են հուլիսի 3-ին և դրանց ավարտից հետո չեն եղել բողոքարկումներ: Ասպիրանտուրա ընդունվել է 13 դիմորդ:

Ընթացիկ հարցերի շրջանակում Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը Գիտխորհրդին ներկայացրեց մեկ թեկնածուական ատենախոսության թեմայի, մասնագիտության և գիտական ղեկավարի հաստատման հարց: Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո Գիտխորհուրդը հաստատեց դրանք:

Նիստի ավարտին հրապարակվեց, ապա բաց քվեարկությամբ հաստատվեց դոցենտի գիտական կոչման շնորհման փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ ՀԱՊՀ ԿՄ-ի «ՏՏ, ինֆորմատիկա և ավտոմատացված համակարգեր» ամբիոնի լաբորանտ, ասիստենտ Հերմինե ստացավ դոցենտի գիտական կոչում։

ՀԱՊՀ Գիտական խորհուրդը ավարտեց իր աշխատանքը: