Startup Boost Weekend-ը վերադարձել է գաղափարները կյանքի կոչելու համար

Startup Boost Weekend-ը վերադարձել է գաղափարները կյանքի կոչելու համար

Սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում կմեկնարկի «Startup Boost Weekend 2018»-ը:

Սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկեթոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում են և ձևավորում նոր թիմեր:

Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձևավորելու նպատակով:

Սկսելով ուրբաթ օրվա երեկոյան pitch-երից և շարունակելով թիմերի ձևավորմամբ՝ բիզնես մոդելի զարգացումը, հաճախորդների հարցազրույցները, նախատիպերի ձևավորումը, deck design-ը և ընդհանուր միջոցառումը իրենց գագաթնակետին են հասնում փորձառու ձեռներեցներին 4 րոպեանոց պրեզենտացիաներ ներկայացնելով: Տպավորիչ մրցանակները նախատեսված են հաղթող թիմերին առավել ոգեշնչելու համար:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով:

Խնդրում ենք բերել ձեր անձնական համակարգիչները և բացահայտել աշխարհը մեծ Հետաքրքրությամբ ու Ոգևորությամբ:

Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 18:00-ին:

Ընդունված անձինք սեպտեմբերի 12-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ:

Catalyst հիմնադրամը, համագործակցելով EPIC AUA-ի հետ, կազմակերպում է Startup Boost Weekend 2018-ը Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Մանրամասների համար սեղմեք այստեղ: