Հաղթեց «Միասնության ուժ»-ը

Հաղթեց «Միասնության ուժ»-ը

Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում, 2018թ. օգոստոսի 26-ին մեկնարկած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքի հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին  ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը և ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյանը:

Հյուրերը ներկա գտնվեցին հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը, հետևեցին ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին:

Հաղթող ճանաչվեց #ԱՐԱՄՆԵՐ ճակատը, որի ղեկավարն է ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հաղթող թիմին հանձնեց հաղթական գավաթը և պատվոգիրը: Շնորհավորելով ուսանողներին՝ նա մասնավորապես նշեց. «Մաղթում եմ, որ այստեղ անցկացրած գեղեցիկ օրերը հավերժ մնան ձեր հիշողության մեջ: Թող 2018-2019 ուսումնական տարին ձեզ միայն բերկրանք և ուրախություն պարգևի: Ցանկանում եմ, որ այստեղ ձեռք բերվածը փոխանցեք ձեր ընկերներին: Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք կարգախոսը թող ուղեկցի ձեզ ողջ կյանքում»:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին #ԱՐԳԻՇՏԻՆԵՐ և #ՌՈԲԵՐՏՆԵՐ ճակատները:

Ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը ևս շնորհավորեց ուսանողներին և վստահություն հայտնեց, որ «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը կլինի շարունակական:

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

Հիշեցնենք, որ հավաքի գաղափարական հենքը երիտասարդների մոտ հայրենասիրության, միասնության ու թիմային պայքարի գաղափարների սերմանումն ու զարգացումն է, նոր ունակությունների բացահայտումը, երիտասարդների ավելի ազատ միջավայրում շփումն ու աշխարհայացքի ընդլայնումը։ «Միասնության Ուժը» ուսանողական երիտասարդական հավաքի կարգախոսներն են՝ «Հզոր ենք, երբ միասին ենք» և «Միասնությունը ուժ է»։

Այս տարի, հաշվի առնելով նաև 2018 թվականի մեր պետականության համար կարևորագույն նշանակության հոբելյանները, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800, Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակնները որոշում է կայացրել «Միասնության ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքի ճակատները կոչել Արգիշտի արքայի (Կարմիր ճակատ), Արամ Մանուկյանի (Կապույտ ճակատ) և Ռոբերտ Աբաջյանի (Ծիրանագույն ճակատ) անուններով: