Ինովացիոն գաղափարների մրցույթ «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Ինովացիոն գաղափարների մրցույթ «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Հոկտեմբերի 17-ին, Տեխնոլոգիական շաբաթվա երրորդ օրը, մեկնարկեց Տեխնոշաբաթի ամենասպասված նորարարական գաղափարների մրցույթը։
ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Ուսանողական խորհրդի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համատեղ իրականացվող «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառման երրորդ օրվա մեկնարկը։

Մրցույթային օրվա մեկնարկը տրվեց ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանի և ՀԱՃԼ տնօրեն Ամալյա Մխիթարյանի ելույթներով, ովքեր հակիրճ ներկայացրեցին օրակարգը և առաջիկա օրերին սպասվող իրադարձությունները։
Խոստացվածի պես տեխնոլոգիական շաբաթը ուղեկցվեց վարպետաց դասերով, սեմինարներով, հետաքրքիր հանդիպում-քննարկումներով, որի շրջանակներում այսօր հյուրընկալվեցին՝
ՆԽՀԿ տնօրեն Մարի-Հրաչուհի Պօղոսեանը, «Garoyan Law» ընկերության տնօրեն Արտակ Գարոյանը, «Rafa Solutions» ֆինանսական տնօրեն Մանուշակ Վահրամյան, «Armenia Startup Academy» կրթական ծրագրի տնօրեն Արմինե Գալստյանը:

Մասնակից թիմերը հասցրեցին ծանոթանալ միմյանց հետ, կիսվել հետաքրքիր գաղափարներով։
Տեխնոշաբաթի երրորդ օրը դեռ շարունակվում է, մասնակիցները կրկին կունենան հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ: