Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Երիտասարդ Էներգետիկներ» աշնանային դպրոցին

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Երիտասարդ Էներգետիկներ» աշնանային դպրոցին

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները հոկտեմբերի 17-31-ին մասնակցություն ունեցան «Երիտասարդ էներգետիկներ» խորագրով աշնանային դպրոցին, որը նոր հնարավորություն էր նախ և առաջ մասնագիտական որոշակի կողմնորոշում ձեռք բերելու, էներգետիկայի ոլորտում նոր գիտելիքների ստացման ու դրանց ամրապնդնման համար։ Դպրոցը հիանալի հարթակ էր ինքնադրսևորման ու գիտելիքների ցուցադրման համար։ Դպրոցի առօրյան հիմնականում կազմված էր առավոտյան և երեկոյան դասախոսություններից, վիկտորինաներից և խաղերից, նաև թեմայի շրջանակներից դուրս միջոցառումներից։ Առավոտյան դասախոսությունները տեղի էին ունենում ժամը 10։00-12։00-ի ընթացքում, հատուկ հատկացված տաղավարում, որտեղ կային բոլոր անհրաժեշտ պայմանները թե պրեզենտացիայի և թե փորձերի համար։ Դասերի առաջին շաբաթն անցկացնում էին Մոսկվայի էներգետիկայի համալսարանից ժամանած դասախոսները։ Երեկոյան դասերն անցնում էին փորձերի միջոցով: Ամեն օր վեց հոգանոց խմբերով կատարում էին տրված փորձը, որի շնորհիվ կայուն գիտելիք էին ձեռք բերում տարբեր էլեկտրական երևույթների առաջացման պատճառների ու հետևանքների մասին: Վերջին շաբաթվա ընթացքում դասախոսություններ կարդացին «Ռուսհիդրո» և «Ռոսատոմ» կազմակերպությունների կողմից։  «Ռուսհիդրոյի» ներկայացուցիչը պատմեց հիդրոէլեկտրակայանների գործընթացի, դրանց սարքավորումների, բաղադրիչների ու աշխատանքի իրականացման, ինչպես նաև աշխարհում ջրային էլեկտրաէներգիայի պահանջարկի մասին։ «Ռոսատոմի» ներկայացուցիչը իր հերթին խոսեց միջուկային էներգիայի, դրա կիրառման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի նորարարությունների մասին։ Պարբերաբար կազմակերպվող վիկտորինաները էլ ավելի լավ ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև հարթակ հանդիսացան շատերի ինքնադրսևորման համար։  Հատկանշական էին համայնատիրական կամ բնակարանային տնտեսության ներկայացուցիչների կողմից կազմակերպվող վիկտորինաները, որոնց ընթացքում թիմային աշխատանքի միջոցով աշակերտները կարողացան ստեղծել համայնատիրական կառավարումը կազմակերպելու խաղ, ծանոթացան տարբեր երկրների էներգետիկական համակարգերին ու փորձեցին խաղի միջոցով հայտնաբերել դրանց առանձնահատկությունները։ «Ռոսատոմ»-ի կազմակերպած խաղ-մրցույթի մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին ատոմային էներգիայի շնորհիվ ստեղծված տարբեր տեխնոլոգիաների մասին ու թիմային խաղի միջոցով ներկայացրեցին մասնակիցներին բաժին ընկած նորարարության դրական ու բացասական կողմերը։ Երեկոյան կազմակերպած խաղի ընթացքում թիմերից յուրաքանչյուրը ստեղծեց իր ապագայի քաղաքը՝ հիմնական նորարարություն ավելացնելով տեղական կառավարման մարմիններից մեկում։ Ճապոնիայից ժամանած մասնագետների նույնպես դասախոսություն ունեցան՝ ներկայացնելով Ճապոնիայի էներգետիկական համակարգերը։ Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց պրեզենտացիա՝ էներգիայի աղբյուրներից մեկի վերաբերյալ։

Աշնանային դպրոցը եզրափակվեց հավաստագրերի հանձմամբ։