Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ուսանողների այցը Երևանի կրթահամալիր

Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ուսանողների այցը Երևանի կրթահամալիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը նոյեմբերի 16-ին ընդունեց Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլո­գիաներ» մասնագիտությամբ սովորող 3-րդ կուրսի ուսանողներին,  ովքեր Պոլիտեխնիկում  էին ճանաչողական այցով:

Ուսանողներին ուղեկցում էին Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Անահիտ Այվազյանը, ֆակուլտետի տեսուչ Ռաիսա Իսրայելյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների դասախոս Մանե Աղագուլյանը:

Մասնաճյուղի ուսանողները շրջայց կատարեցին Պոլիտեխնիկի մի շարք լաբորատորիաներում և ծանոթացան համալսարանում առկա ժամանակակից տեխնոլոգիաներին:

Ուսանողները եղան  ՀԱՊՀ «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակում», շրջեցին  կենտրոնում, ծանոթացան կենտրոնի հնարավորություններին: Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմինե Ավետիսյանը նշեց, որ կենտրոնը Պոլիտեխնիկի հերթական ծրագիրն է, որի շրջանակում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար շատ կարևոր կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը: Եվ որ ամենակարևորն է, Կապանի մասնաճյուղի ուսանողները ևս ունեն լիարժեք իրավունք օգտվելու կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Կենտրոնում ուսանողները լսեցին դասախոսություն՝ «Մեքենայական ուսուցում և բանականություն» թեմայով, որը կարդաց Դավիթ Ղազարյանը:

Ուսանողները Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնում ևս լսեցին դասախոսություն, որը իրականացրեց ասպիրանտ Հայկանուշ Դարբինյանը: Նա մանրամասնորեն ծանոթացրեց կենտրոնի հնարավորություններին, կատարվող աշխատանքներին:

Հ. Ղարիբյանը նշեց, որ ամենաարդիական սարքավորումներով կահավորված այս կենտրոնի գիտակրթական ծրագրերում Կապանի մասնաճյուղի ուսանողները  ևս ապագայում կարող են ընդգրկվել: Սա հնարավություն է, որը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը, – նշեց Հ. Ղարիբյանը:

Կապանի մասնաճյուղի ուսանողները Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում ևս շրջեցին:  Եղան տեխնիկապես գերհագեցած Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան սարքավորումներին:

ՀԱՃԼ կրթական ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ազատուհի Ուլիկյանը ներկայացրեց Ինովացիոն կենտրոնում վերջերս բացված Ինովացիոն հարթակը: Նա նշեց, որ ինկուբատորի աշխատանքներն ուղղված են լինելու ինչպես երիտասարդների նորարարական գաղափարների աջակցմանը: Ուսանողները ծանոթացան 3 տարբեր ստարտափների՝ «Ճամպրուկները տեղափոխող խելացի համակարգ»-ի, «Ղեկին գտնվող մարդկանց համար աչքի դեդեկտոր»-ի և «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական սարք»-ի համահեղինակների հետ, ովքեր առաջինն են օգտվում ինկուբատորի ընձեռած հնարավորություններից: Ուսանողների համար կատարվեցի մի շարք փորձեր, որոնք ամրապնդեցին նրանց տեսական գիտելիքները:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնաճյուղի ուսանողների շրջանում և ցանկություն առաջացրեց ավելի մոտիկից ծանոթանալ և օգտագործել հնարավությունները, որը ընձեռում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: