Պոլիտեխնիկում կկայանա Startup Boost Weekend Vol.3-ը

Պոլիտեխնիկում կկայանա Startup Boost Weekend Vol.3-ը

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքի ճեմասրահում կմեկնարկի «Startup Boost Weekend Vol.3»-ը:

Սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկեթոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում են և ձևավորում նոր թիմեր:

Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձևավորելու նպատակով:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով:

Խնդրում ենք բերել ձեր անձնական համակարգիչները և բացահայտել աշխարհը մեծ Հետաքրքրությամբ ու Ոգևորությամբ:

Գրանցվել հնարավոր է մինչև դեկտեմբերի 30-ը, ժամը 18:00-ին:

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է “Startup Boost Weekend III” միջոցառումը:

Մանրամասների համար սեղմեք այստեղ: