Կնքվեց համաձայնագիր Պոլիտեխնիկական և Ֆրանսիական համալսարանների միջև

Կնքվեց համաձայնագիր Պոլիտեխնիկական և Ֆրանսիական համալսարանների միջև

Դեկտեմբերի 18-ի Ռեկտորատի նիստի ժամանակ կնքվեց համագործակցության համաձայնագիր Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է աջակցել կողմերի ուսանողական և ակադեմիական համակազմերի կրթության և գիտական հետազոտությունների բնագավառներում համագործակցությանը, փորձի փոխանակմանը և մշակույթի ձևավորմանը: Համագործակցությունը կնպաստի ակադեմիական, գիտահետազոտական և այլ նախագծերի համատեղ մշակմանը, այդ թվում՝ միջազգային նախագծեր Erasmus+ կամ նմանատիպ ծրագրերի շրջանակներում:

«Ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք այս համագործակցության հուշագիրը, որի արդյունքում երկու համալսարանները հնարավորություն կունենան իրականացնել մի շարք ուսումնական և գիտահետազոտական ծրագրեր», -նշեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Պոլիտեխնիկում և ստորագրել համագործակցության հուշագիր: Նա հույս հայտնեց, որ նշված համագործակցությունը կլինի արդյունավետ և երկարաժամկետ, կնպաստասստի համալսարանների հիմնական գործառույթների զարգացմանը: