Աշխատանքային այց Ինժեներական քաղաք

Աշխատանքային այց Ինժեներական քաղաք

ՀԱՊՀ Ինֆորմացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը ծանուցողական և աշխատանքային այցով եղավ Ինժեներական քաղաքում: Այցի նպատակն էր ծանոթանալ քաղաքում առկա ենթակառուցվածքների և տեղակայված ինժեներական ընկերությունների ոլորտային աշխատանքներին, ներկայացուցիչների հետ քննարկել ոլորտում առկա խնդիրները և հետագա համագործակցության hնարավորությունները: Այցի ընթացքում ՏՀՏԷ ինստիտուտի անձնակազմը հնարավորություն ունեցավ նաև շրջայց կատարել Տեխնիկայի և տիեզերագնացության թանգարաններ: Այցն ավարտվեց աշխատանքային քննարկմամբ: