Ռեկտորի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ռեկտորի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի պոլիտեխնիկցիներ

Ավարտին է մոտենում 2018-ը՝ «Պոլիտեխնիկ»-ի կյանքում բազմաբնույթ իրադարձություններով, միջոցառումներով առլեցուն տարին:

Հետահայաց արժևորելով անցնող տարին, կարող ենք արձանագրել, որ այն ընդհանուր առմամբ մեր համալսարանի համար ձեռքբերումների ու արգասաբեր տարի էր:

Մասնավորապես՝

  • չնայած այս տարվա բակալավրի կրթական ծրագրով այս տարվա աննախադեպ ընդունելությանը, հաստատությունը կարողացավ որոշակիորեն դիմագրավել առաջացած մարտահրավերները և պահպանել կայուն ֆինանսական իրավիճակ,
  • ավարտին հասցվեց ամենաարդիական ուսումնահետազոտական կենտրոնի կազմակերպումը,
  • արագ տեմպերով ավարտին է մոտենում Vicon համակարգով կահավորված շարժումը գրանցող օդային ռոբոտատեխնիկայի կենտրոն-լաբորատորիայի կազմավորումը,
  • հաջողությամբ ավարտվեց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը, որի արդյունքում վերջնաձևավորվեց «Պոլիտեխնոպարկը»՝ իր արդիական լաբորատորիաներով և փորձագիտական կենտրոնով:
  • տարին արգասաբեր էր նաև միջազգային համագործակցության և արտաքին կապերի ընդլայնման առումով: Մասնավորապես հաջողությամբ շարունակվեց «ՀԱՊՀ» ցանցային համալսարան ծրագիրը, որը ՌԴ ԿԳՆ հովանու ներքո է իրականացվում:
  • MARUEEB նախագծի շրջանակներում ԷԷԻ-ում բացվեց էներգաարդյունավետության էներգախնայողության ուսումնահետազոտական լաբորատորիան:

ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) բացվեց «ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատորը» և «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի տեսաժողովների լսարանը:

Շահագործման հանձնվեց «Տաշիր-Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգի ինովացիոն կենտրոնը:

Միջացգային համաժողովների ու գիտագործնական խորհրդաժողովների մի ամբողջ շարքացանքով նշաբավորեցինք մեր հաստատուտյան 85-ամյա հոբելյանը, որը նշեցինք պոլիտեխնիկցուն վայել զուսպ կեցվածքով:

Եվ, ամենակարևորը, մենք շարունակեցինք ամրապնդել պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները և ցուցաբերեցինք մեր միասնական դիրքորոշումները համալսարանի համար վճռորոշ նշանակություն ունեցող մի շարք հարցերի լուծման ժամանակ, ինչը հիմք է տալիս ինձ,  լավատեսական կանխատեսումներ կատարել ապագայի առումով և հուսալ, որ բոլորս կանենք ամեն ինչ «Պոլիտեխնիկ»-ի վարկանիշը բարձրացնելու համար:

Սիրելի պոլիտեխնիկցիներ,

Իմ ջերմ ու անկեղծ մաղթանքներն եմ հղում բոլորիդ, շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով, ցանկանում ձեզ և ձեր մտերիմներին բարօրություն, սեր, ջերմություն և արևշատություն:

Թող 2019 թվականը լինի խաղաղության, հաջողությունների, բոլոր նվիրական իղձերի ու կանխատեսումների և ազգանվեր ձեռնարկումների տարի:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր,

պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյան