«Պոլիտեխ» նոր փաստավավերագրական ֆիլմ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին

«Պոլիտեխ» նոր փաստավավերագրական ֆիլմ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շատ շրջանավարտներ մասնագիտությունը թողեցին, ընտրելով արվեստը: Ֆիզմաթ գիտությունների և արվեստի ֆենոմենալ կապը դարձավ նրանց հաջողության բանաձևը:

Ֆիլմում նկարահանվել են Պոլիտեխնիկի հայտնի շրջանավրատները, ովքեր պատմել են, ոչ միայն իրենց ուսանողական տարիների այլ Պոլիտեխնիկի և առհասարակ տեխնոլոգիական բուհի կարևորության մասին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին։ Ֆիլմը կարող եք դիտել հունվարի 5-ին՝ ժամը 11։20, կրկնությունը հունվարի 6-ին՝ ժամը 02:55-ին Առաջին ալիքի եթերում։