Հունվարի 23-ին տեղի է ունենալու ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի նիստը

Հունվարի 23-ին տեղի է ունենալու ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի նիստը

Ս.թ. հունվարի 23-ին տեղի կունենա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ կընտրվեն Հոգաբարձուների Խորհրդի նախագահը և քարտուղարը:

Նույն օրը կկայանա Հոգաբարձուների Խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017/2018 ուսումնական տարվա հաշվետվությունը և 2019թ.-ի բյուջեի նախագիծը՝ հաստատման նպատակով:

Նիստը տեղի կունենա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (Տերյան 105) 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ռեկտորատի նիստերի դահլիճում ժամը 14:00-ին: