Պոլիտեխնիկի Ավագ դպրոց այցելեց Միներվայի համալսարանի ներկայացուցիչը

Պոլիտեխնիկի Ավագ դպրոց այցելեց Միներվայի համալսարանի ներկայացուցիչը

Հունվարի 30-ին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները հանդիպում ունեցան ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից մեկի՝ Միներվայի համալսարանի ներկայացուցիչ Ալենա Սավիտսկայայի հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները տեղեկացան ԱՄՆ-ում բարձրագույն կրթության մանրամասներին, արտասահմանյան բուհերի կառուցվածքին, ուսանողների ապրելակերպին, մասնագիտություններին ու ընդունելության կարգին։ Աշակերտներն հնարավորություն ունեցան ներկայացուցչին ուղղել իրենց հարցերը, որոնցից պարզ դարձավ, աշակերտների հետաքրքրվածությունը որակյալ կրթության հանդեպ: Նրանց հնարավորություն ընձեռվեց հետագայում կրկին կապ հաստատել համալսարանի ներկայացուցչի հետ, այսկերպ հեշտացնելով իրենց մասնագիտական ուղին դեպի ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկը։

Հիշեցնենք, որ հենց այս համալսարանում է ներկայումս ուսումը շարունակում Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի շրջանավարտ, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևի արժանացած Արա Մխոյանը: Արան առաջին հայ ուսանողն է, ով սովորում է Միներվայի համալսարանում: