Ընդունվում են «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» մասնագիտական վերապատրաստման սեմինարի մասնակցության հայտեր

Ընդունվում են «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» մասնագիտական վերապատրաստման սեմինարի մասնակցության հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կազմակերպում է «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» մասնագիտական վերապատրաստման սեմինար, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-13-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում, ամեն օր, ժամը՝ 17:00-19:30:

Սեմինարը կվարեն Շվեդիայի նշանավոր հանքարդյունաբերության ուղղվածությամբ Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի դասախոսներ՝ Դր. Մարիա Փիթերսոնը, Դր. Լարս Բեքշթրոմը և Դր. Գրեգորի Փոլզերը:

Սեմինարը նախատեսված է պետական պաշտոնյաների, ակադեմիական ոլորտի աշխատողների և քաղհասարակության անդամների համար, ովքեր հետաքրքրված են  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման բարելավմամբ:

Եռօրյա սեմինարին մասնակցությունն անվճար է:

Մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Օրակարգի և գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ http://crm.aua.am/hy/lppm: Սեմինարին ամբողջությամբ մասնակցելու և ավարտական քննությունը հանձնելու դեպքում կտրվի հավաստագիր: Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Երևանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կայացող այս այցը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաև Հայաստանում այլ հաստատությունների միջև երկարատև համագործակցություն ստեղծելու առաջին քայլերից է: