Ուսումնական

Ուսումնական լաբորատորիաները զբաղեցնում են ՀԱՃԼ-ի առաջինից երրորդ հարկերը և ներառում են առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական լաբորատոր սարքավորումներ և արդի ծրագրային փաթեթներ: Ուսումնական լաբորատորիաները սպասարկում են համալսարանի մեծ թվով ամբիոնների աշախատանքը:  Այդ լաբորատորիաներում ուսանողները սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսիք են գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը:

Այդ լաբորատորիաներն ապահովում են ուսանողների կապը տեխնոլոգիաների և փոխներգործությունն իրական աշխարհի հետ՝ զարգացնելով ֆիզիկական ինտուիցիան և իրական սահմանափակումների ըմբռնումը:

Գիտահետազոտական

Գիտահետազոտական լաբորատորիաները հագեցած են  համակարգչային չափման և ղեկավարող սարքերով: Դրանք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր մակարդակի ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր և  գիտահետազոտական աշխատանքներ:
ANEL-ում առկա են դասընթացներ գիտահետազոտողների համար, որոնք հնարավորություն են տալիս հետազոտողին օգտվել ANEL-ի սարքավորումային բազայից:
ANEL-ն ակտիվորեն համագործակցում է երկրում արտադրական և գիտահետազոտական միավորումների հետ: Մասնավորապես, ANEL հետազոտական ​​լաբորատորիաներն, արդյունաբերության եւ հետազոտական ​​ինստիտուտներին, առաջարկում են արագ և ոչ թանկ լուծել իրենց տեխնիկական և գիտական ​​մարտահրավերները:
Գիտահետազոտական լաբորատորիաները կազմված են հետևյալ հինգ մասնագիտացված լաբորատորիաներից.

    • DAQ Signal Accessory
    • NI PCIe-6321, X Series DAQ (16 AI, 24 DIO, 2 AO)

  • Լաբորատոր ստենդ-«Նյութերի դիմադրություն»

  • Լաբորատոր ստենդ-«Անալոգային Էլեկտրոնիկա»
  • Լաբորատոր ստենդ-«Թվային Էլեկտրոնիկա»

  • Լաբորատոր ստենդ-«Ուժային էլեկտրոնիկա»
  • Լաբորատոր ստենդ-«Օպերացիոն ուժեղացուցիչներ»

  • Լաբորատոր ստենդ-«Տրանսֆորմատորներ»
  • Լաբորատոր ստենդ-« Հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչներ և էլեկտրական մեքենաներ»
  • Լաբորատոր ստենդ-« Էլեկտրաբանեցում և էլեկտրական մեքենաներ (Ասինխրոն շարժիչ կարճ միացված ռոտորով)»

  • Լաբորատոր ստենդ-«Այլընտրանքային, արևային Էներգիա»
  • Լաբորատոր ստենդ-«Այլընտրանքային, հիդոգենային էներգիա»
  • Լաբորատոր ստենդ-« Միկրոպրոցեսորների ռելեական պաշտպանություն»
  • Լաբորատոր ստենդ-« Էլեկտրաէներգիայի  որակի մոնիթորինգի համակարգ»

  • Լաբորատոր ստենդ –«Տվիչներ»
  • Լաբորատոր ստենդ – «Չափումների հիմունքներ»

  • Լաբորատոր ստենդ-«Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ»

  • Լաբորատոր ստենդ-« Միկրոկարգավորչային տեխնիկայի հիմունքներ»

  • Լաբորատոր ստենդ-« Ռոբոտոտեխնիկա»
  • Լաբորատոր ստենդ-« Շարժական ռոբոտ, DaNI հարթակ»
  • Լաբորատոր ստենդ-« Տեսողական համակարգեր»

  • Լաբորատոր ստենդ-«Անտենաներ»
  • Լաբորատոր ստենդ-«Ռադար»
  • Լաբորատոր ստենդ-« Ռադիոհաճախականային բաղադրիչներ ԳԲՀ ազդանշանների հաղորդման հիմունքներ»

  • Լաբորատոր ստենդ-«Ժամանակակից մանրաթելաօպտիակական համակարգեր»
  • Լաբորատոր ստենդ-«Ժամանակակից թվային և անալոգային հեռահաղորդակցման հիմունքներ»

  • Լաբորատոր ստենդ-«Շրջված ճոճանակ»
  • Լաբորատոր ստենդ-«Կառավարման համակարգերի հիմունքներ»
  • Լաբորատոր ստենդ-«Ավտոմատ ղեկավարում»
  • Լաբորատոր ստենդ-«Միկրոշարժիչներ»

  • Լաբորատոր ստենդ-«Ավտոմեքենաների շահագործման հատկանիշներ»
  • Լաբորատոր ստենդ-«Շարժման ղեկավարում և մեխանիկական ատամնանիվներ»
  • Լաբորատոր ստենդ-«Կինեմատիկա»
  • Լաբորատոր ստենդ-«Միջավայրում էլեկտրական և մեխանիկական համակարգերի տեխնիկական դիագնոստիկան և թրթռատատանումների չափման բնութագրերի դինամիկան(Ռոտոր)»

Արտադրական կարգավորիչներ` Compact RIO,  sb-RIO, տվյալների հավաքման սարքեր`cDAQ, PXI Chassis, FPGA:

Սնման աղբյուրներ, հզորության չափման սարքեր, մուլտիմետրեր, փոխանջատիչներ, ջերմազույգի մուտքային մոդուլներ,  հոսանքի մուտք/ելք մոդուլներ:

Ինտերֆեյսային մոդուլներ, ուսումնական հավաքածուներ, շարժիչներ, տվիչներ, LPKF ProtoMat S62 տպասալերի պատրաստման սարք:

Անալոգաթվային ձևափոխիչներ (ԱԹՁ), տվյալների հավաքագրման սարքեր (DAQ), թվային մուտք/ելք մոդուլներ, թվաանալոգային ձևափոխիչներ (ԹԱՁ), թվային տեսախցիկներ:

ԳԲՀ (RF) սարքավորումներ, ազդանշանների գեներատորներ, անալիզատորներ, ուժեղացուցիչներ և այլ:

Սարքավորումների ցանկ

 

Վայր: 10-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 63 75, Էլ-փոստ: [email protected]