Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն

Կենտրոններ / Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն
Կենտրոնի տնօրեն
Արմինե Գևորգի Ավետիսյան

Արմինե Գևորգի Ավետիսյան

«Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների» կենտրոնի պետ

Արմինե Գևորգի Ավետիսյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 1-ին Երևանում: 1987 թվականին ավարտել է Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը: 1987 թվականին  ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1992 թվականին...

  • պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի աշխատանքների ու նորարարական գործունեության համակարգում, ֆինանսական վիճակի վերլուծություն, ինչպես նաև տնտպայմանագրային ու միջազգային դրամաշնորհներից ֆինանսավորվող գիտական հետազոտությունների համակարգում և սպասարկում,
  • պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի աշխատանքների կադրային ու ֆինանսավերլուծական  ծառայությունների մատուցում:
  • պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի հայտերի հավաքագրում,
  • բազային գիտահետազոտական լաբորատորիաների, թեմատիկ (դրամաշնորհային) նախագծերի ընթացիկ և տարեկան հաշվետվությունների հավաքագրում,
  • գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի կազմակերպում,
  • ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի կազմակերպում,
  • «Պոլիտեխնիկական ընթերցումներ» սեմինարների,ընթացիկ գիտաժողովների, պարբերական գիտական սեմինարների, աշխատանքների կազմակերպում և արդյունքների ամփոփում,
  • գիտական հոդվածների ժողովածուների և հանդեսների (ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագրի տեխնիկական գիտությունների սերիայի, ՀԱՊՀ «Բանբերի» սերիաների («Մեխանիկա, մեքենաշինություն, մեքենագիտություն», «Էլեկտրատեխնիկա, էներգետիկա», «Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա», «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ»),«Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում» միջբուհական գիտական և մեթոդական հոդվածների ժողովածու, ՀԱՊՀ «Լրաբեր» գիտամեթոդական հոդվածների ժողովածու) հրատարակման գործընթացի կազմակերպում,
  • գիտական մրցույթների գործընթացի կազմակերպում  և արդյունքների ամփոփում,
  • գյուտերի արտոնագրմանն առնչվող կազմակերպական աշխատանքների կատարում և խորհրդատվության տրամադրում,
  • գիտաժողովների, սեմինարների և գիտատեխնոլոգիական տարաբնույթ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ամփոփում, վերլուծություն, համակարգում, տրամադրում և տարածում,
  • այլ կազմակերպությունների հետ համագործակցային կապերի ստեղծում,
  • իրականացվող նախագծերին գիտատեխնիկական լրատվության տրամադրում (գիտական հետազոտությունների տեղեկատվական պահանջմունքների ուսումնասիրություն, գիտական գրականության համալրում, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտատեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ լրատվության վերլուծություն և տրամադրում),
  • ՀԱՊՀ գիտական ու գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմում,
  • ՀԱՊՀ գիտական ու գիտատեխնիկական գործունեության անձնագրի կազմում,
  • Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումներիկենտրոնի տարեկան հայտերի և հաշվետվությւնների կազմում։
  • ՀԱՊՀ ասպիրանտուրա ընդունելության հայտի ձևավորում, ասպիրանտուրա ընդունելության կազմակերպում,
  • ասպիրանտների, հայցորդների, դոկտորանտների  հրամանագրման, ատենախոսությունների թեմաների, գիտական ղեկավարների, աշխատանքների անհատական պլանների հաստատման գործընթացների կազմակերպում,
  • ասպիրանտների, հայցորդների ուսումնական գործընթացի կազմակերպում կրեդիտային համակարգով,
  • ասպիրանտների և հայցորդների որակավորման քննությունների կազմակերպում և արդյունքների ամփոփում,
  • ատենախոսությունների պաշտպանությունների և մասնագիտական խորհուրդների (031-Մետալուրգիայի և նյութագիտության, 032-Կառավարման և ավտոմատացման, 046-Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի, 034-Մեքենաշինության և մեքենագիտության, 038-Էլեկտրա­տեխնիկայի, 049-Էներգետիկայի, 053-Մաթեմատիկայի, 057-Քիմիական տեխնոլոգիաների) աշխատանքների համակարգում,
  • գիտական կոչումների շնորհման գործընթացի կազմակերպական աշխատանքների իրականացում:

«Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» գործունեության կազմակերպում.

  • Պոլիտեխնոպարկի ինովացիոն ու հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և ներդրման, տեխնոլոգիաների փոխանցման կազմակերպում և համակարգում,
  • ինովացիոն պորտալի շահագործում,
  • փորձագիտական կենտրոնի շահագործում, այլ կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով տեխնոլոգիական ու փորձագիտական ծառայությունների տրամադրում,
  • տեխնոլոգիական ինկուբատորի գործառույթների իրականացում,
  • մարքեթինգային ուսումնասիրությունների կատարում,
  • վերլուծականխորհրդատվական ծառայությունների մատուցում:
  • hամալսարանի «Մտավոր սեփականության վերաբերյալ հայեցակարգի» մշակում և իրականացում,
  • hամալսարանի աշխատակիցների և սովորողների նորարարական և ստեղծագործ մտածելակերպի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • hամալսարանում «Գաղափարից-Շուկա» գործընթացի կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • գյուտերի արտոնագրմանն առնչվող կազմակերպական աշխատանքների կատարում և խորհրդատվության տրամադրում,
  • hամալսարանի աշխատակիցների/սովորողների գյուտերի արտոնագրերի հայտերի նախնական պատենտային որոնում,
  • hամալսարանի աշխատակիցների/սովորողների գյուտերի և պատենտների շուկայական հեռանկարայնության բացահայտում, շուկայի վերլուծություն,
  • միջազգային պատենտային, նորարարական ու տեխնոլոգիաների փոխանցման կազմակերպությունների հետ կապերի հաստատում և դրանց շարունակական զարգացում,
  • գիտությունձեռնարկատիրություն համագործակցությանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • գիտական արդյունքների տարածման նպատակով գործընկերային կապերի հաստատում,
  • առաջարկված նոր տեխնիկական լուծումների փորձաքննության կազմակերպում,
  • հետազոտական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական լրատվության տրամադրում (գիտական հետազոտությունների տեղեկատվական պահանջմունքների ուսումնասիրություն, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտատեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ լրատվության վերլուծություն և տրամադրում):