Տնօրինություն

Քոլեջ / Տնօրինություն
Տնօրեն
Էլբակ Եղիշեի Էլբակյան

Էլբակ Եղիշեի Էլբակյան

ՀԱՊՀ Երևանի քոլեջի տնօրեն

Էլբակ Եղիշեի Էլբակյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Շիրակի մարզի Աղին գյուղում։ 1997-2002 թվականներին սովորել Է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան թիվ 1 Ֆիզմաթ դպրոցը։ 2000-2006 թվականներին սովորել է Ավ. Գաբրիելյանի անվան...

Փոխտնօրեններ
Քոլեջի խորհուրդ

Քոլեջի կառավարման կոլեգիալ մարմինը Քոլեջի Խորհուրդն է, որի նախագահը Քոլեջի տնօրենն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալ(ներ)ը, ստորաբա­ժա­նումների ղեկավարները, արհեստակցական կազմակերպու­թյան ղեկավարը և Ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև առաջատար դասախոսներ Համալսարանի ու դրա ամբիոնների գիտամանկավարժական կազմի այլ ներկայացուցիչներ, Ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչները պետք է կազմեն խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը: Խորհրդի թվաքանակը և ցուցակային կազմը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից՝ 5 տարի ժամկետով:

  • հաստատում է Քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, սահմանում Խորհրդի ձևավորման կարգը.
  • սահմանում է Քոլեջի կառավարման համակարգը, ձևավորում նրա հաստիքացուցակը.
  • իրականացնում է Քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը.
  • սահմանում է Քոլեջին օգտագործան իրավունքով տրամադրվող գույքի կազմը.
  • վերահսկողություն է իրականացնում Քոլեջին տրամադրված գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ, որոշում կայացնում Քոլեջին տրամադրված գույքի օտարման կամ վարձակալության հանձնման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. լսում է Քոլեջի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, քննում դրանց վերստուգման արդյունքները.
  • կասեցնում կամ անվավեր է ճանաչում տնօրենի կամ Խ մորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Համալսարանի կանոնադրության պահանջներին հակասող որոշումները.
  • առաջարկություն է ներկայացնում Քոլեջի վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • իրականացնում է այլ լիազորություններ:

Վայր: Մանանդյան 36, Հեռ.: +374 10 42 08 35, Էլ-փոստ: [email protected]