Առաջին կուրսեցու ուղեցույց

Առաջին կուրսեցու ուղեցույց

ՍԻՐԵԼԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ

համալսարանի ողջ անձնակազմը մաղթում է ձեզ բարի երթ և բազում հաջողություններ ուսումնառության պատվավոր ու դժվարին գործընթացում

Էլեկտրոնային ուղեցույց

Էլեկտրոնային ուղեցույցը հնարավորություն է տալիս առցանց ծանոթանալու առաջին կուրսեցիներին անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն: Հարթակում կարելի է գտնել Պոլիտեխնիկական համալսարանի պատմության մասին համառոտ ակնարկ, համալսարանի կառուցվածքի, ուսումնական գործընթացի, գիտական գործունեության, ուսանողական և մշակութային կյանքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:


Polytechnic Maps և 360 Polytechnic հարթակների միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքերի թվային բաշխվածությանը և ինտերակտիվ շրջել մասնաշենքերով

 

 

1 – Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
2 – Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտ, Հեռակա ուսուցման ֆակուլտետ
3 – Ռեկտորատ
5 – Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ
6 – Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ
7 – ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոց
8 – Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ
9 -Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ, Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք
12 – Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
13 – Ուսանողական սննդի համալիր
17 – Գիտական աշխատանքների և ինովացիոն հետազոտությունների կենտրոն, Լեզուների գիտակրթական կենտրոն, Հասարակական գիտությունների ամբիոն
20 – Գիտատեխնիկական գրադարան
21 – Մարզահամալիր

Լսարանները համարակալված են հետևյալ կերպ.
առաջին թիվը նշում է մասնաշենքը, երկրորդը` հարկը, երրորդ – չորրորդը` լսարանը:

Օրինակ` 5209 – 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 09 լսարան,
12105 – 12 -րդ մասնաշենք, 1-ին հարկ, 5 լսարան,
51102 – 5-րդ մասնաշենք, 11-րդ հարկ, 2 լսարան:

Այցելիր վիրտուալ Պոլիտեխնիկ

© 2018 PolytechTeam