Տնօրինություն

Ավագ դպրոց / Տնօրինություն
Տնօրեն
Արման Հոմերոսի Առաքելյան

Արման Հոմերոսի Առաքելյան

ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն

Արման Հոմերոսի Առաքելյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, 2002 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիրառական...

Փոխնօրեններ
Մանկավարժական խորհուրդ

Մանկավարժական խորհրդի աշխատանքը կազմակերպում և ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), ով ի պաշտոնե Մանկավարժական խորհրդի նախագահն է: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 1-ը: Մանկավարժական խորհրդի անդամների անվանական կազմը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ, հաստատում է Համալսարանի ռեկտորը մեկ ուսումնական տարի ժամկետով:

Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի նախագահը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 առաջատար մանկավարժներ, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ:

Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր՝

1) Համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ.
3) Մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ

  • հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Համալսարանի Գիտական խորհրդի հավանությանը,
  • հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
  • ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր.
  • դպրոցի աշխատանքային ռեժիմի, աշխատանքային շաբաթվա տևողության, դպրոցի աշխատողին խրախուսելու վերաբերյալ հարցերը և առաջարկություններ ներկայացնում դպրոցի կառավարման մարմիններին:
  • սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.
  • Դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.
  • սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.
  • բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման  ժամանակացույցի մասին.
  • սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.
  • Դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ (ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.
  • օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.
  • մանկավարժական խորհրդի կիսամյակային և դպրոցի տարեկան աշխատանքային պլանները հաստատելու մասին.

Վայր: 7-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 06 30, Էլ-փոստ: [email protected]