Արմենակ Հովհաննեսի Բաբայան

Արմենակ Հովհաննեսի Բաբայան

Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ

Արմենակ Հովհաննեսի Բաբայանը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Պենզա քաղաքում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1976 թվականին ավարտել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ 1976-1979 թվականների սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիակական ինստիտուտի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1979 թվականին ...

Ամբիոնի մասին

Կիրառական մաթեմատիկայի մասնագետներ պատրաստելու փորձը առաջին անգամ արվել է դեռևս 60-ական թվականներին, երբ Պոլիտեխնիկական ինստիուտի նորաստեղծ Կիրառական մաթեմատիկայի ամբիոնում սկսել են պատրաստել ճարտարագետ-մաթեմատիկոս մասնագետներ։ Կիրառական մաթեմատիկայի ամբիոնը ստեղծվել է 1966 թ․ և մինչև 1969թ․ այն ղեկավարել է դոցենտ Գոհար Համազասպի Համբարձումյանը, իսկ 1969-ից 1992 թթ.՝ պրոֆեսոր Նազարեթ Երվանդի Թովմասյանը։

1992 թվականին ՀՊՃՀ-ում բոլոր մաթեմատիկայի ամբիոնները միավորվում են և ստեղծվում է Մաթեմատիկայի դեպարտամենտ, որը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանը։ Այս դեպարտամենտի կազմում 2000թ. ստեղծվում է Մասնագիտական մաթեմատիկական կրթության (ՄՄԿ) ամբիոնը։ Մինչ 2012թթ․ ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Հրաչիկ Մերգոյի Հայրապետյանը, 2012-2014թթ․՝ պրոֆեսոր Վանյա Ալեքսանդրի Միրզոյանը, իսկ 2014 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Արմենակ Հովհաննեսի Բաբայանը։ Իր ստեղծման օրվանից ՄՄԿ ամբիոնը ապահովում է ՀԱՊՀ-ի բոլոր մասնագիտությունների մագիստրոսների և ճարտարագետ-հետազոտողների մաթեմատիկական կրթությունը։ Ամբիոնի աշխատողները կատարում են բազմազան գիտահետազոտական աշխատանքներ և պատրաստում են մասնագետներ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ բոլոր կրթական աստիճաններով։

Մասնագիտական մաթեմատիկական կրթության (ՄՄԿ) ամբիոնը թողարկող ամբիոն է։ Այն ապահովում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության   եռաստիճան կրթություն (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա)։ Լուրջ մաթեմատիկական պատրաստությունը և տարատեսակ ծրագրավորման հմտությունները թույլ են տալիս ամբիոնի շրջանավարտներին հեշտությամբ գտնել աշխատանք (շրջանավարտների ավելի քան 70% ուսման ժամանակ արդեն աշխատում են ըստ մասնագիտության)։

Ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու և ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով Մասնագիտական մաթեմատիկական կրթության (ՄՄԿ) ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ։

Ամբիոնը ունի հետևյալ պրոֆեսորադասախոսական կազմը՝ ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր – 6, ֆ.մ.գ.թ. դոցենտ – 4, տ.գ.թ. դոցենտ – 1, ֆ.մ.գ.թ. ասիստենտ – 2, տ.գ.թ. ասիստենտ – 1, դասախոս – 1, լաբորանտ – 1։

Ամբիոնում զարգացվում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները՝

  • Ֆունկցիաների տեսություն (անալիտիկ ֆունկցիաների ինտեգրալային ներկայացումներ, ազատ ինտերպոլյացիայի տեսություն և ռացիոնալ ֆունկցիաների բազիսայնություն)
  • Մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ և դրանց կիրառությունը
  • Էլիպսական հավասարումների և համակարգերի համար եզրային խնդիրների տեսություն
  • Ինտեգրալ հավասարումներ և դրանց կիրառությունը
  • Ազդանշանների թվային մշակում
  • Ռիմանյան երկրաչափություն, ենթաբազմաձևությունների դիֆերենցիալ երկրաչափություն, մակերևույթների պրոյեկտում
  • Ոչ ինքնահամալուծ օպերատորների սպեկտրալ տեսություն
Հովհաննես Մելքոնի Խոսրովյան

Հովհաննես Մելքոնի Խոսրովյան

Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ

Հովհաննես Մելքոնի Խոսրովյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում: 1960 թվականին ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1960 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1966 թվականին ավարտել է ԵՊՀ Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: 1969-1970 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի բարձրագույն հանրահաշվի ամբիոնի ստաժյոր-հետազոտող: 1970-1973 թվականներին...

 

Ամբիոնի մասին

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադրման տարում` 1933թ., ստեղծվել է Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը: 1934-1974թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Վրույր Խաչատուրի Թորգոմյանը: 1975-1977թթ. բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարել են Ռաֆայել Արտաշեսի Շիրիկյանը և պրոֆեսոր Արտավազդ Մելքոնի Մխիթարյանը, իսկ 1977-1992թթ.` պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանը:

1966թ. ստեղծվել է երկրորդ` Կիրառական մաթեմատիկայի ամբիոնը, որի առաջին վարիչը դոցենտ Գոհար Համազասպի Համբարձումյանն էր, իսկ հետագայում` 1969-1992թթ. պրոֆեսոր Նազարեթ Երվանդի Թովմասյանը: 1983թ. ստեղծվում է ևս մեկ ամբիոն` «Բարձրագույն մաթեմատիկա -3», վարիչ` պրոֆեսոր Ռազմիկ Միհրանի Բարսեղյան:

1992թ. երեք ամբիոնների հենքի վրա ստեղծվում է Մաթեմատիկայի դեպարտամենտ՝ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի ղեկավարությամբ:

Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնը ստեղծվել է 2000թ.    (2000-2005թթ. կոչվում էր Ընդհանուր մաթեմատիկական կրթության սեկտոր) Մաթեմատիկայի դեպարտամենտի կազմում:

Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնը սպասարկող ամբիոն է: Ամբիոնի դասախոսները դասավանդում են հենակետային վարժարանում, բակալավրիատում և մագիստրատուրայում: Բակալավրիատում դասավանդում են  «Անալիտիկ երկրաչափություն» և «Գծային հանրահաշիվ», «Մաթեմատիկական անալիզ», «Հավանականությունների տեսություն»  առարկաները, իսկ մագիստրատուրայում` «Գծային հանրահաշիվ», «Հավանականությունների տեսություն», «Ֆունկցիաների բազմանդամային մոտարկում» առարկաները, ինչպես նաև մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի որոշ մասնագիտական առարկաներ: Ամբիոնի դասախոսները մասնակցում են նաև դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ասպիրանտների ղեկավարման աշխատանքներին:

Ամբիոնն ունի հետևյալ պրոֆեսորադասախոսական կազմը` պրոֆեսոր -2, դոցենտ -23, ասիստենտ -1, դասախոս -10, լաբորանտ -1:

Աշոտ Ժուլվերնի Խաչատրյան

Աշոտ Ժուլվերնի Խաչատրյան

ֆիզիկայի ամբիոնի վարիչ

Աշոտ Ժուլվերնի Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 9-ին Երևանում:1985 թվականին ավարտել է թիվ 62 միջնակարգ դպրոցը:1985 թվականին ընդունվել է է Երևանի պետական համալսարան: 1989 թվականին ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989 թվականին...

Վայր: 12-րդ մասնաշենք, Հեռ.: +374 56 28 82, Էլ-փոստ: [email protected]