Արմեն Մարտիկի Հովհաննիսյան

Արմեն Մարտիկի Հովհաննիսյան

Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ

Արմեն Մարտիկի Հովհաննիսյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 3-ին Երևանում։ 1986 թվականին ավարտել է Ամասիայի միջնակարգ դպրոցը: 1985 թվականին ավարտել է տեղի երաժշտական և նկարչական դպրոցները։ 1986 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1988-1989 թվականներին ծառայել է խորհրդային...

Արմեն Հենրիկի Հովհաննիսյան

Արմեն Հենրիկի Հովհաննիսյան

Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ

Արմեն Հենրիկի Հովհաննիսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին՝ Երևանում: 1978 թվականին ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1983 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը։ 1986 թվականին ընդունվել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրա...

Սառա Աշոտի Մկրտչյան

Սառա Աշոտի Մկրտչյան

Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտության ու կառավարման սեկտորի վարիչ

Մկրտչյան Սառան 1982 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը: 1987 թվականին ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1987 թվականին ՀԽՍՀ ԳԱ Կապանի բաժանմունքում՝ որպես տնտեսագետ:
1990-1994 թվականներին եղել է ԵրՊԻ (հետագայում՝ ՀՊՃՀ) Կապանի ուսումնակոնսուլտացիոն բաժանմունքի դասախոս...

Սեկտորի մասին

Դեռևս 2001 թ. սեպտեմբերին համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է «Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը «Ընդերքաբանություն» ամբիոնի ներքին ռեսուրսների (դասախոսական կազմ, լսարաններ) հիման վրա: Մինչ այդ՝ սկսած 1994 թվականից, «Ընդերքաբանություն» ամբիոնի կազմում պատրաստվել են ճարտարագետ-տնտեսագետներ՝ «Ընդերքաբանություն և մետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով:

2015 թվականի սկզբին ամբիոնը վերակառուցվեց՝ սեկտորի կարգավիճակով միացվեց «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնին:

Ընդհանուր առմամբ, նախ՝ որպես ամբիոն, ապա՝ որպես սեկտոր, այն տվել է 250-ից  ավելի շրջանավարտներ, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ պետական և մասնավոր ձեռնարկություններում:

Սեկտորում ակտիվ աշխատանքներ են տարվում մասնագիտական գրականության և ծրագրամեթոդական ապահովվածության ուղղություններով:

Վայր: 6-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 14, Էլ-փոստ: [email protected]