PICASA

PICASA-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող TEMPUS նախագիծ է, որը գործում է Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: PICASA-ն ստեղծվել է, որպեսզի խթանի Արևմտյան հարևանության երկրների բարձրագույն կրթության համակարգը` բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցվածքային և մշակութային տարրերում միջազգայնացման բաղադրիչների զարգացման և ինտեգրման միջոցով: Նախագծի հիմնական նպատակներ են`

  • Միջազգայնացման բաղադրիչի ինտեգրումը համալսարանի ուսանել-ուսուցանելու և հետազոտական գործառույթներում` համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի զարգացման և իրականացման միջոցով;
  • Ուսանողների, ֆակուլտետների և անձնակազմի հմտությունների, մոտեցումների և գիտելիքի նույնականացում և զարգացում` միջազգայնացման խթանման նպատակով;
  • Էթիկական նորմերի և մշակույթի զարգացում, որը գնահատում և արժեվորում է միջմշակութային և միջազգային հեռանկարները և վերջիններիս որակի ապահովմանը:

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում ոչ միայն բուհերը, այլև Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություններն իրենց համապատասխան փաստաթղթերում նույնպես կանդրադառնան կրթության և գիտության միջազգայնացմանը:


ESPAQ

Նախագծի նպատակն է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցության դերի բարձրացումը։ Նախագծի ընթացքում իրականացվել են այցեր դեպի գործընկեր երկրների համալսարաններ: Կազմակերպվել են կոնֆերանսներ, հայաստանյան բուհերի ուսանողներին ծրագրի նպատակներին և ակնկալիքներին ծանոթացնելու համար, իրականացվել են նաև վերապատրաստումներ, որոնք միտված են եղել ուսանողների մոտիվացման բարձրացմանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է ներգրավել ուսանողներին կրթության որակի ապահովման գործընթացում։ Ծրագրի ամբողջ ընթացքում ՀԱՊՀ-ն մասնակցել և ապահովել է բոլոր նախագծերի իրականացումը Եվրոպական ստանդարտներով։ ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդն իր մեծ դերն է ունեցել որակի ապահովման գործընթացում ուսանողներին ներգրավելու հարցում։


MathGeAr

Նախագծի շրջանակներում կատարվել են աշխատանքներ մաթեմատիկական կրթության նորացված ծրագրերի կազմման և գնահատման ուղղություններով: Իրականացվել են նաև ուսանողական փոխանակումներ մեկ կիսամյակով:

Math-Bridge ծրագրի շրջանակներում ստացվել են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք արդեն կիրառման մեջ են:


DesIRE

Եռամյա նախագծի նպատակն է ինովացիոն վիրտուալ մոտեցումների իրականացմամբ ներկառուցված համակարգերի կուրսի զարգացումն Ուկրաինայիում, Վրաստանում և Հայաստանում հետազոտության, կրթության և արտադրության ինտեգրման համար: Նախագծի ընթացքում իրականացվել են ՀԱՊՀ տարբեր ամբիոնների ներկայացուցիչների հետ սեմինարներ և վերապատրաստման դասեր, “Սարքավորումները ՆՀ”-ի համար և «Ծրագրեր ՆՀ-ի համար» դասընթացի ծրագրերի մշակում: Բացվել է ՆՀ –ի միջ-ֆակուլտետային լաբորատորիա, որը տեղակայված է Կիբեռնետիկա ֆակուլտետի Էլեկտրոնիկայի  ամբոինում: Տեղի են ունեցել այցեր դեպի արտասահմանյան գործընկեր երկրների համապատասխան հաստատություններ: