Գոռ Պատվականի Վարդանյան

Գոռ Պատվականի Վարդանյան

ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ

Գոռ Պատվականի Վարդանյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 9-ին, ք․ Երևանում։

1998-2003 թվականներին սովորել է Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։

2003-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 2012 թվականին ավարտել է ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը՝ գերազանցության դիպլոմով։ 2014 թվականին ավարտել է ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը՝ գերազանցության դիպլոմով։ 2014 թվականին ուսանել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցում։ 2016 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ Մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2014-2017 թվականներին սովորել է ՀԱՊՀ հետազոտողի կրթական ծրագրով Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ մասնագիտությամբ, դասիչը՝ Ե 14․04։

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն սկսել է 2015 թվականին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում` որպես ռեկտորի տեղակալ։

2009-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի, 2010-2014 թվականներին` ՀՊՃՀ Գիտական խորհրդի, 2011-2014 թվականներին` ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։

2010-2012 թվականներին` ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2011-2012 թվականներին` ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

2012 թվականին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։

2012-2014 թվականներին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ:

2014-2017 թվականներին՝ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ

2012-2017 թվականներին՝  ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողով։

2013 թվականին եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել:

2014 թվականից առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահն է։

2015 թվականից «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2016 և 2017 թվականներին` «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի հիմնադիր-տնօրեն:

2013 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ազգային ուանողական մրցանակաբաշխություն-2013»-ի շրջանակում արժանացել է Տարվա լավագույն ուսանող «Գրանդ Պրի» մրցանակի։

2014 թվականին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։

2016 թվականին «Հայկյան-2015» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել  «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակի։

2017 թվականին պարգևատրվել է Արփա ինստիտուտի Վկայականով։

2016 թվականին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ արժանացել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ի։

2017 թվականին արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ի։

2017 թվականին արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պարձրագույն պարգևի՝ «Ոսկե Շքանշան»-ի:

Պաշտոնական կայքէջ՝ www.gorvardanyan.am: