Գևորգ Ռուստամի Բալումյանը

Գևորգ Ռուստամի Բալումյանը

Գևորգ Ռուստամի Բալումյանը

Արհկոմիտեի նախագահ

Գևորգ Ռուստամի Բալումյանը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում: 1991 թվականին ավարտել է թիվ 45 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը:

1999 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան՝ «Երկրաբանություն, հետախուզման տեխնոլոգիաներ և լեռնային գործ» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետում` որպես ավագ լաբորանտ։

1999 թվականին աշխատանքի է ընդունվել նույն ֆակուլտետում՝ որպես ասիստենտ:

2006-2016 թվականներին եղել է «Ընդերքաբանություն և մետալուգիա» ֆակուլտետի խորհրդի անդամ:

2010 թվականից աշխատում է «Ընդերքաբանություն և շրջակա միջա­վայ­րի պահպանություն» ամբիոնում՝ որպես դոցենտ:

2012 թվականին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Արհեստակցական կազմակերպության Ընդերքաբանության և մետալուգիայի ֆակուլտետի սկզբնական կազմակերպության նախագահ:

2016 թվականին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Արհեստակցական կազմակերպության Արհկոմիտեի նախագահ:

2007 թվականին Գ. Բալումյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

20 գիտական հոդվածների, 1 միջբուհական դասագրքի և 9 ուսում­նա­մեթո­դա­կան աշխատանքների հեղինակ է: