Ռաֆայել Արմենի Թովմասյան

Ռաֆայել Արմենի Թովմասյան

Ռաֆայել Արմենի Թովմասյան

Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ

Ռաֆայել Արմենի Թովմասյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 6-ին Երևանում: 2001 թվականին տեղափոխվել է ՌԴ Բարնաուլ քաղաք: Ընդունվել է տեղի թիվ 22 գիմնազիան: 2005 թվականին վերադարձել է Հայաստան և ուսումս շարունակել թիվ 161 դպրոցում: 2007 թվականին տեղափոխվել է թիվ 176 դպրոց: 2014 թվականին ավրտել է թիվ 97 ավագ դպրոցը: 2012-2015 թվականներին ուսումնառություն է ստացել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 2014 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկա ֆակուլտետ (այժմ` ՏՀՏԷ ինստիտուտ)։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին Հայաստանի Բրիտանական խորհրդում` որպես վերահսկիչ։

2013-2015 և 2016 թվականներին աշխատել է Միջազգային զարգացման գրասենյակում (USAID Armenia)` որպես շտապօգնության բարելավման ծրագրի աշխատակազմի անդամ, մարդկային ռեսուրսների կառավարիչ, ինչպես նաև զբաղվել է ծրագրի կամավորական աշխատանքների համակարգմամբ:

2016 թվականից առ այսօր  աշխատում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում որպես միջոցառումների մենեջեր:

2017 թվականին եղել է Վոլվոքս ՍՊԸ-ում ծրագրի ղեկավար։

2010 թվականից Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ է:

2014-2015 թվականներին մասնակցել է «Լույս» հիմնադրամի մենթորության ծրագրին:

2014-2015 թվականներին եղել է ՀԱՊՀ Կիբեռնետիկա ֆակուլտետի Ուսանողական խորհրդի Մշակութային հանձնաժողովի պատասխանատու։

2015-2017 թվականներին եղել եմ կիբեռնետիկա ֆակուլտետի ՈւԽ փոխնախագահ:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ ՈւԽ Ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահն է:

2014 թվականին մասնակցել է «Beengineer» ուսանողական-գիտական կոնֆերանսին։

ՀԱՊՀ ՏՀՏԷ  ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

2015 թվականին Միջազգային զարգացման գրասենյակի (USAID Armenia) և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է նորարարական ծրագրի ներդրում

Տարեկան կտրվածքով մասնակցում է մի քանի տասնյակ հավաքների, սեմինարների, ժողովների։