Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյան

Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյան

Հոգաբարձուների Խորհրդի քարտուղար

Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 3-ին Երևանում: 2010 թվականին ավարտել է թիվ 44 միջնակարգ դպրոցը: 2013 թվականին ավարտել է ՀՊՃՀ Ավագ դպրոցը: 2013 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2017 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը: Նույն թվականին ընդունվել է ՀԱՊՀ ԷԷԻ մագիստրատուրա:

2013-2014 թվականներին եղել է Էներգետիկական ֆակուլտետի ՈւԽ անդամ:

2014-2016 թվականներին՝ Էներգետիկական ֆակուլտետի ՈւԽ նախագահ:

2014 – 2016-ը եղել է ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ:

2015 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքի համալսարանում մասնակցել է ամառային դպրոցի:

2015 դեկտեմբերին բակալավրի կրթական ծրագրով ՀՊԱՀ ՈւԽ-ի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» մրցանակին:

2016 մարտին բակալավրի կրթական ծրագրով ՀՀ ԿԳՆ-ի կողմից արժանացել է ճարտարագիտական ոլորտի «Լավագույն ուսանող» մրցանակին:

2016 – մինչ օրս ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2016 դեկտեմբերին «Տեմպուս-ԷՍՊԱՔ» ծրագիրով, Իսպանիայի Մադրիդ քաղաքում մասնակցել է «Հայաստանի Բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովումը» թեմայով դասընթացի:

2016 դեկտեմբերին ՀԱՊՀ ՈւԽ-ի կողմից արժանացել է հասարակական ակտիվությունը հավաստող «Սպիտակ Դիպլոմ»-ի:

2016-2018 թվականներին՝ ԷԷԻ ՈւԽ նախագահ:

2017 մայիսին ՀԱՊՀ-ի կողմից արժանացել է Հովհաննես Գելեջյանի անվան կրթաթոշակի:

2017 մայիս-հունիսին «Տեմպուս-ԷՍՊԱՔ» ծրագիրով Իռլանդիայի Դուբլին քաղաքում մասնակցել է «Հայաստանի Բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովումը» թեմայով դասընթացի:

2017 սեպտեմբերին Ֆրանսիա Փարիզ քաղաքում մասնակցել է «Առաջին Եվրոպական դասավանդում և ուսուցում» ֆորումին:

2017 հոկտեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում մասնակցել է «Երիտասարդության և ուսանողության» 19-րդ համաշխարհային փառատոնին:

2017 նոյեմբերին ավարտել է ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի երկրորդ հոսքը։

2017 նոյեմբերին դարձել է ՀՀ ԿԳՆ, ՀՈւԱԱ և գործընկեր ԲՈւՀ-երի կողմից ստեղծած Հայաստանում առաջին ուսանող-փորձագիտական խմբի անդամ, որպես ՀԱՊՀ ներկայացուցիչ։

2018 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ ՈւԳԸ նախագահի ժ/պ:

2018 թվականի ուսումը Գերմանիայում շարունակելու համար պարգևատրվել է ԴԱԱԴ կրթաթոշակով:

2018 թվականին հուլիսին Գերմանիայի Աախեն քաղաքում մասնակցել է ամառային դպրոցի:

2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի քարտուղար:

1 արտոնագրի և 7 գիտական հոդվածի հեղինակ է: