Խմբագրություն

Ուսանողական խորհուրդ / Խմբագրություն
Գլխավոր խմբագիր
Ջանիկ Սեյրանի Սևոյան

Ջանիկ Սեյրանի Սևոյան

«Ճարտարագետ» ամսագրի գլխավոր խմբագիր

Ջանիկ Սեյրանի Սևոյանը ծնվել է 1994 թվականի հունիսի 11-ին Արտաշատ քաղաքում: 2000-2002 թվականներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովանու ներքո եղել է «Հայորդաց տան» անդամ: 2012 թվականին ավարտել է Արտաշատի Ա. Գոլեցյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2012 թվականին ընդունվել է Հայաստանի...

Ճարտարագետ
Ուսանողական տպագիր հանդես
2012 թվականի հոկտեմբերին ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանի և առաջին կուրսի ուսանող Ջանիկ Սևոյանի նախաձեռնությամբ վերահրատարակվեց ուսանողական տպագիր հանդեսը՝ «Ճարտարագետ» անվամբ:


Ներկայացված են ուսանողական տպագիր մամուլի տարբերանշանների ռեբրենդինգ տարբերակները՝ սկսած 2002 թվականից

 

Պոլիտեխնիկի ուսանողական ամ­սա­գի­րը ՀՀ ուսանողական ին­քնա­կա­ռա­վար­­­ման մարմինների կողմից տպա­գր­վող առաջին պարբերական­նե­րից է։

Ուսանողական բազմաթիվ խնդիր­նե­րի վերհանումը և դրանց լուծման ուղի­նե­րի որոնումները իրա­կա­նաց­վում և լու­­սաբանվում են ամ­սա­գրի միջոցով։ Այն պետք է դառնար և ար­դեն իսկ դար­ձել է կապ ոչ միայն Ուսա­նողական խոր­հր­­դի և ուսա­նո­ղու­թյան, այլև բուհի ղե­­կավարության և ուսա­նողության մի­ջև։

Ուսանողական խորհրդի նա­խա­ձեռ­նո­ւ­­թ­յամբ բուհում մշտապես տեղի են ունե­­նում միջոցառումներ, սե­մի­նար­ներ, բաց դասախոսություններ, պ­ե­տա­­­­կան կարևորության մրցույթ­ներ։ Կազմակերպվում են արշավներ, ին­տե­­­լեկտուալ խաղեր, սպորտային նշա­նա­­կության միջոցառումներ, ծանո­թու­թ­յուն կարիերայի կենտրոնի կող­մից ա­ռա­ջարկված աշխա­տանքն­եր­ին, հանդիպումներ աշխարհա­հռ­չակ ընկե­րու­թ­յունների ներ­կա­յա­ցու­ցիչ­ների, Պոլի­տեխ­նիկի ռեկտորի, ուսա­նո­ղա­կան խոր­­հուրդների նա­խա­գահների հետ։ Այս և տասնյակ այլ ծրա­գ­րերի, նորությունների ու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, գի­տական հոդ­ված­ների, գյուտերի, ՈւԽ-ի՝ ապա­գա­յում կատարվելիք աշ­խա­տանքների, ուսա­նողական առօր­յա­­յի, ուսա­նող­նե­րի հետաքրքրությունների և պա­հանջ­ների մասին ճար­տա­րա­գետ-ու­սա­նողները տեղեկացվում են ամ­սա­գրի միջոցով։ Սա նաև հնա­րա­­­վո­րու­թյուն է ներկայացնելու և ար­դեն իսկ ներ­կա­յաց­վում են այլ համալ­սա­­­րան­ները։ Ներ­կա­յաց­վում են հա­րևան բուհերի ՈւԽ-ների աշխա­տան­ք­նե­րը՝ ստեղծ­ելով մրցակցային առողջ մի­­­ջա­վայր, որը ուսանողների մեջ կա­ռա­­ջաց­նի ավե­լիին հասնելու ձգտում։

Կարևոր նպատակներից է նաև այն, որ ուսանողները դեռ ուսանողական նստա­­րանից սովորում են քաղա­քա­կիրթ ձևով մասնակից լինել բու­հա­կան, իսկ ապագայում՝ նաև երկրի հա­սա­րակական և քա­ղա­քա­կան կյան­քին։

Ուսանողական «Իմպուլս» ամսագիրը լույս է տեսել 2002-2008 թվականներին և հիմնականում ներառել է հա­մալ­սա­րա­նի ակտիվ ուսանողական կյանքին վե­րաբերող թեմաները։

2010թ․ մարտի 1-ից, համալսարանի 77-ամյակին նվի­րված միջոցառումների շրջա­նա­կում լույս տեսնող գի­տա­­­ժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթն իր տպագրման ոճով այլ է եղել։ Թերթը միակ ուսանողական տպա­գիրն է եղել, որ հիմնադրել են ուսա­­­նողներ՝ առանց Ուսանողական խոր­հրդի ան­դամ լինելու, թեպետ բո­լո­րը պետք է գի­տակցեն՝ եթե համալ­սա­րա­­նի ուսանող են, ուրեմն ուսա­նո­ղա­կան խորհրդի անդամ են։ «ԳԱՆՍ»-ը լույս է տեսել մին­չև 2012 թվականի մա­յի­սը։

Հիմնադիրներն են Պոլիտեխնիկցի չորս ընկերներ Գևորգ Փալանջյանը, Անդրանիկ Մխի­թար­յանը, Սուրեն Էդիլյանը և Մհեր Հա­րութ­յունյանը:

2012 թվականի հոկտեմբերի 23-ին Ուսա­նո­ղա­կան խորհրդի նախագահության նիս­տում ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանի որոշ­մամբ սկիզբ դրվեց ուսա­նո­ղա­կան ամ­սա­գրի վերահրատարակմանը՝ նախկինում եղած «Իմ­պուլս» անվանումը փոխարինելով «Ճար­տա­րագետ»-ով: Նույն նիստում հավանություն տրվեց ու­­սա­­­նող Ջանիկ Սևոյանի ձևավորած «Ճարտա­րագետ» վեր­նա­գրին, որով և մինչ օրս լույս է տեսնում հանդեսը:

 

2012 թվա­կանի հոկտեմբերին ՈւԽ նա­խա­գահ Գոռ Վարդանյանի և առաջին կուր­սի ուսանող Ջանիկ Սևոյանի նա­խա­ձեռնությամբ հիմնա­դրված «Ճար­տա­րագետ» ամսագիրը վս­տա­­հորեն կա­րելի է համարել ռեբ­րեն­դինգի են­թարկ­ված «Իմպուլս»-ի իրա­­վա­հա­ջոր­դը, քանզի գործու­նեութ­յան նպատակը նույնն է։

 

2013 թվա­կա­նի հունիսի 13-ին, Պոլիտեխնիկի ա­ռա­­ջին մասնաշենքի Գիտական խոր­հրդի նիս­­տերի դահլիճում, Հայաստանի ու­սա­­նողական ազգային ասոցիա­ցիա­յի յո­­թերորդ ընդհանուր ժողովի շր­ջա­նակ­­­ներում պաշտոնապես Պոլի­տեխ­­նի­­կի Ուսանողական խորհուրդը վեր­­սկսեց ուսանողական, արդեն «Ճարտա­­­րագետ» ամսագրի հրատա­րա­կու­մը։

Էլեկտրոնային հանդես

Վայր: 2-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 00, Էլ-փոստ: [email protected]