Արհեստակցական կազմակերպություն

Արհեստակցական կազմակերպություն
Արհկոմիտեի նախագահ
Գևորգ Ռուստամի Բալումյանը

Գևորգ Ռուստամի Բալումյանը

Արհկոմիտեի նախագահ

Գևորգ Ռուստամի Բալումյանը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում: 1991 թվականին ավարտել է թիվ 45 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը:
1999 թվականին ավարտել է ...

ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրավահաջորդն է դեռևս 1933 թ. ստեղծված Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Արհմիութենական կազմակերպության:

Գործունեության առաջին տարիներին արհմիութենական կազմակերպությունը նպաստել է ինստիտուտի կայացմանը: Կազմակերպությունը զբաղվել է հիմնականում աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական շահերի ու իրավունքների պաշտպանությամբ, ինչը և իրականացվում է առ այսօր: Կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել են գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ, բաշխվել են բնակարաններ, հոգացել են մարդկանց հանգստի կազմակերպման և այլ  բնույթի  խնդիրներ:

Տարբեր ժամանակներում արհկոմիտեի նախագահ են աշխատել  պոլիտեխնիկցիներ Քրիստ Խաչատրյանը, Սուրեն Անթաշյանը, Թամարա  Հակոբյանը, Խաչիկ Խաչատրյանը, Ալիկ Հակոբյանը, Համլետ  Մկրտչյանը, Գևորգ Բալումյանը (2016 թ.-ից մինչ այժմ):

Կազմակերպությունը իր օրենսդրական գործունեությունը իրականացնում է 2000 թվականին Ազգային ժողովում ընդունված «Արհեստակցական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն:

2015 թվականին համալսարանի անվանափոխության պատճառով «ՀՊՃՀ արհեստակցական կազմակերպություն»-ը վերանվանվեց «ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպություն» և վերագրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում:

Գործառույթները

  • Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
  • համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
  • համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
  • համագործակցել հանրապետական և այլ պետությունների արհեստակցական կազմակերպությունների հետ, իրականացնել աշխատանքային փորձի փոխանակում,
  • ստանալ և տարածել տեղեկատվություն կապված արհեստակցական կազմակերպության անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,
  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
  • մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը:

Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 00, Էլ-փոստ: [email protected]